21/07/2011 10:40
Այսօր կշարունակվի Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատական նիստը
Այսօր` ժամը 12:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (նստավայրը` Վանաձոր) տեղի կունենա մանկապղծության մեջ մեղադրվող, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարության 2-րդ նիստը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 139 հոդվածի հատկանիշներով. (Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ):
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը, որը նախնական պայմանավորվածությամբ պետք է դռնբաց լիներ, դռնփակ անցավ դատավոր Մուշեղ Հարությունյանի որոշմամբ`հաշվի առնելով մեղադրյալի ցանկությունը, քանի որ Սերոբ Տեր-Պողոսյանը, երբ դատարան մտնելիս նկատեց հավաքված լրագրողներին և նրանց տեսախցիկները, միանգամից հետ դարձավ` դատարան չմտնելով:
Նախորդ դատական նիստին 13 տուժողից դատարան էր ներկայացել միայն մեկ երեխա:
Հիշեցնենք նաև, որ Սերոբ Տեր-Պողոսյանի ներկայացուցիչները դատարանից ժամանակ էին խնդրել, որպեսզի կարողանան ծանոթանալ գործի նյութերին:
Ողջ դատական նիստին դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ ներկայացուցիչները` «Այսօր նա է, վաղը դու կամ քո երեխան»,«Երեխաների ապրած սարսափը մի փոխարինեք հիասթափությամբ» ցուցապաստառներով: