21/07/2011 14:49
«Դորա» փոթորիկը ուժեղանում է և մոտենում է Մեքսիկային
«Դորա» փոթորիկը, որը մոտենում է Խաղաղ օվկիանոսի Մեքսիկայի ափին, անսպասելիորեն ուժեղացել է, հաղորդում են ԱՄՆ –ի և Մեքսիկայի օդերևութաբանական ծառայությունները:
«Դորա»-ն այժմ շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք, մեքսիկական ափի երկայնքով, 26 կմ ժամում արագությունով:
Ըստ ԱՄՆ-ի փոթորիկների կանխորոշման ազգային կենտրոնի, «Դորա»-ն կարող է դառնալ այս սեզոնում երկրորդ ուժեղագույն փոթորիկը Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում:
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին, Մեքսիկայի արևելյան ափին էր բախվել «Արլին» արևադարձային փոթորիկը: Արդյունքում զոհվել էին 11 մարդ, ավելի քան 250 հազար բնակիչներ անտուն էին մնացել: