21/07/2011 10:44
Նոր ռեկորդ Գինեսի գրքում
Երեկ 300 ժամ անընդմեջ ընթերցումներ կազմակերպելով Դոմինիկյան Հանրապետության ուսանողները նոր ռեկորդ են սահմանել:
ԻՏԱՌ- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այս ձեռքբերումը գրանցվելու է Գինեսի ռեկորդների գրքում:
Երիտասարդները 13 օր շարունակ հերթով բարձրաձայն կարդացել են իրենց նախկին նախագահ Խուան Բոշի ստեղծագործությունները:
Ի դեպ, նրանք որոշել են չբավարարվել ձեռք բերածով և ռեկորդը հասցնել 365 ժամի:
Աղբյուրի փոխանցմամբ, նախորդ ռեկորդը պատկանում է ԱՄՆ քոլեջի 6 աշակերտուհիների, որոնց ընթերցանությունը շարունակվել էր 10 օր՝ 240 ժամ։