21/07/2011 11:15
Կլիման կդառնա աշխարհի անվտանգության կարևոր սպառնալիքներից մեկը
Կլիմայի փոփոխության խնդիրները ապագայում կդառնան աշխարհի անվտագության սպառնալիքներից մեկը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանման ծրագրերի ղեկավար Աչիմ Շտայները:
Նրա խոսքերով, կլիմայի հետագա փոփոխությունները կբերեն բնական աղետների թվաքանակի աճին, և որպես օրինակ է բերել նախորդ տարվա Պակիստանում տեղի ունեցած ջրհեղեղը և երաշտը Սոմալիում:
Նշենք, որ կլիմայի փոփոխության հարցը պետք է քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, սակայն ՌԴ-ը կոչ է արել ՄԱԿ-ին չքաղաքականացնել կլիմայական փոփոխության հարցերը և թերահավատորեն է վերաբերվել հարցը Անվտանգության խորհրդի օրակարգ բերելուն, իսկ ՌԴ-ին այդ հարցում աջակցել են մի քանի զարգացող երկրներ:
Այդ մասին հաղորդում է ռոսբալտ.ռու(rosbalt.ru) կայքը: