21/07/2011 15:11
Վարչապետը ՊԵԿ ղեկավարությանը հանձնարարել է պատժել տեսուչներին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ՊԵԿ ղեկավարության ուշադրությունն է հրավիրել «Առավոտ» օրաթերթի մի հրապարակման վրա, որտեղ անդրադարձ էր եղել հարկային տեսչության կողմից իրականացվող ստուգումների մի կոնկրետ փաստի և նկարագրվել էր հարկային տեսուչների պահվածքը։
«Քանի որ բերված փաստերը շատ առարկայական էին, անհրաժեշտ է ծառայողական քննություն կատարել, և եթե փաստերը համապատասխանում են իրականությանը, պատժել այդ տեսուչներին, եթե ոչ, ապա նույն «Առավոտ» թերթի միջոցով հանրությանը տեղյակ պահել այդ միջադեպի վերաբերյալ», - հավելել է վարչապետը։