21/07/2011 11:00
ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել սեպտեմբերի 11-ի «վրիժառուին»
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում մահապատժի է ենթարկվել Մարկ Ստրոմանը, որը 2001թ.-ին սպանել էր 2 ներգաղթյալների, որպես վրեժ 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության:
Մարկ Ստրոմանի մահապատիժը իրականացվել է ներարկման միջոցով:
Հուլիսի 20-ին նախատեսված մահապատիժը մի քանի ժամով տեղափոխվել էր ծննունդով Բանգլադեշից Ռայս Բույանի բողոքարկման պատճառով, որը կենդանի էր մնացել Ստրոմանի հարձակումից հետո:
Նա խնդրել էր հանցագործին մահապատժի չենթարկել, քանի որ իսլամը նախատեսում է ներել մեղք գործածներին, սակայն դատարանը չի բավարարել նրա խնդրանքը և մահապատիժը ի կատար է ածվել նախատեսված օրը:
Հիշեցնենք, որ սեպտեմսերի 11-ի ահաբեկչությունից հետո Մարկ Ստրոմանը սպանել էր պակիստանցու և հնդիկի, ինչպես նաև վիրավորել բանգլադեշցու, որը զրկվել էր աչքից:
Կալանքից հետո Ստրոմանը հայտարարել էր, թե շփոթել է զոհերին արաբների հետ և որոշել վրեժ հանել 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պատճառով:
Փաստացի Ստրոմանին մահապատժի են ենթարկել մեկ սպանության պատճառով, մնացած դեպքերը չեն քննվել դատարանի կողմից: Այդ մասին հաղորդում է լենտա.ռու(lenta.ru) կայքը: