22/07/2011 10:45
Հունաստանին կտրամադրվի 109 միլիարդ եվրո
Բրյուսելում հատուկ հրավիրված գագաթաժողովում առաջատար եվրոպական երկրների ղեկավարները եվրագոտին ընդգրկած երկարաժամկետ ճգնաժամը զսպելու համար համաձայնության են եկել: Այս մասին տեղեկացնում է «ԲիԲիՍի»-ի ռուսական ծառայությունը:
Համաձայնությունը ենթադրում է Հունաստանին տրվող անվճար պարտքի վերաձևակերպում`ծավալի մեծացմամբ և արդեն գոյություն ունեցող եվրոպական մեխանիզմների ֆինանսական կայունությամբ:
Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրամիության կողմից Հունաստանին երկրորդ փաթեթի շրջանակում տրվող ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը կազմում է 109 միլիարդ եվրո:
Բացի այդ, կոմերցիոն բանկերն ու անհատ ներդրողները լրացուցիչ ներդրում կանեն` 37 միլիարդ եվրոյի փաթեթ տրամադրելով Աթենքին:
Ինչպես գագաթաժողովից հետո հրավիրած ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Հունաստանը պետք է պարտքը մարի 30 տարվա ընթացքում: