22/07/2011 16:25
Մահացել է նշանավոր գեղանկարիչ Լուսյեն Ֆրեյդը
Կարճատև հիվանդությունից հետո 88 տարեկան հասակում մահացել է բրիտանացի հայտնի նկարիչ և հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդի թոռը` Լուսյեն Ֆրեյդը: Այս մասին հաղորդում է BBC-ին։
Լուսյեն Ֆրեյդը ծնվել է 1922 թ Բեռլինում: Ազգային սոցիալիստների իշխանության գալուց հետո` ընտանիքը 1933 թ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։
Ֆրեյդի աշխատանքները վաճառվել են շատ բարձր գներով, մասնավորապես` 2008 թ բազմոցին նստած մերկ կնոջ կտավը վաճառվել է ավելի քան 33 մլն դոլարով: Ֆրեյդը Բրիտանիայի ամենաբարձր վարձատրվող նկարիչներից էր։
Որոշ փորձագետներ Ֆրեյդին համարում են «20-րդ դարի մեծագույն նկարիչներից մեկը»: