22/07/2011 18:41
Տարիներն անցնում են, ամուսնության տարիքն էլ` փոխվում
Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և վիճակագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Հայաստանում ամուսնացած և չամուսնացած կանանց և տղամարդկանց վիճակագրությանը։
Ըստ վերջին վիճակագրության` տղամարդկանց 30 տոկոսը երբեք չի ամուսնացել, կանանց՝ 23 տոկոսը: Նա նշեց, որ 2004-ից հետո աղջիկների մոտ ամուսնական տարիքը համարվում է 25 տարեկանը: Ըստ վիճակագրության` 1994-ին ամուսնության միջին տարիքը տղամարդկանց համար եղել է 27 տարեկանը, իսկ վերջին տարիներին՝ 29-ը:
Առաջին ամուսնության տարիքը, ինչպես նշեց Կ. Կույումջյանը, տղամարդկանց համար եղել է 26-ը, այժմ՝ 28 տարեկանը, կանանց համար 1994-ին` 21-27-ը, հիմա՝ 24-25 տարեկանը:
Նա հայտնեց նաև, որ ներկայում յուրաքանչյուր հազար բնակչից մեկը ամուսնալուծվում է, 6-ն` ամուսնանում: