23/07/2011 12:13
Դատապարտվել է 377 տարվա բանտարկության
Իսպանիայի ազգային դատարանը դատապարտել է 377 տարվա բանտարկության բասկյան ԷՏԱ անջատողական խմբավորման ռազմական կազմակերպության նախկին առաջնորդ Միգել Գարիկոիցա Ասպիազուի Ռուբինին, որը հայտնի է «Չերոկի» մականվամբ:
Հաղորդվում է, որ դատապարտյալը մեղավոր է ճանաչվել 20 մահափորձերի և ահաբեկչություններին մասնակցության համար, իսկ որպես օրինակ դատարանը բերել է 2002թ.-ի փետրվարի Պորտուգալիետա քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի տեղակալ Էստեր Կաբեսուդոյի դեմ մահափորձը:
Ահաբեկիչները նպատակադրվել էին ռումբ տեղադրել, որը պետք է պայթեր այն ժամանակ, երբ այդտեղով պետք է անցներ տեղական իշխանության ներկայացուցիչը, սակայն նրանց չհաջողվեց իրականացնել այդ ծրագիրը:
Հիշեցնենք, որ դատապարտյալը մասնակցել է մադրիդյան օդանվակայանի ավտոկայանատեղում ահաբեկչության կազմակերպմանը և այդ ժամանակ ռումբի պայթյունի հետևանքով զոհվել էր 2 մարդ, ինչը հանգեցրեց իսպանական կառավարության բանակցությունների դադարեցմանը անջատողականների հետ: Այդ մասին հաղորդում է գազետա.ռու(gazeta.ru) կայքը: