23/07/2011 10:40
Ճապոնիայում 6, 4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել շաբաթ օրը ճապոնական Հոնսյու կղզու հյուսիս-արևմտյան ափամերձ հատվածում, հաղորդում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության կայքը:
Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղի ժամանակով 13.24-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իվատե պերֆեկտուրայի Մորիոկա քաղաքից 114 կմ և Տոկիոյից 417 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 35, 7 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների և հավանական ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում:
Մարտին Ճապոնիայի հյուսիս -արևելքում տեղի էր ունեցել 9,0 մագնիտուդով երկրաշարժ, որը ցունամիի էր առաջ բերել, ալիքների բարձրությունը 10 մետր: Տարերքի հարվածից զոհվել էր ավելի քան 15 հազար մարդ, իսկ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում արձանագրվել էր մի շարք վթարներ: Այս մասին տեղեկացնում է Ռիան.ռու-ն: