23/07/2011 10:50
Օսլոյում պայթյունի զոհերի թիվն անցնում է 87-ը
Նորվեգիայի Ուտոյա կղզում և մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած պայթյունների զոհերը, տեղական աղբյուրների հաղորդմամբ, 87-ից ավելի են, տասնյակ մարդիկ էլ վիրավոր են:
Նշենք, որ երեկ Օսլոյում կառավարության շենքի մոտ տեղի ունեցած հզոր պայթյունն ահաբեկել է բոլորին: Պայթյունի ալիքից փշրվել են 17 հարկանի շենքի, ինչպես նաև նախարարությունների պատուհանները` տեղակայված մոտակայքում: Նավթի նախարարությունում հրդեհ է բռնկվել:
«Ես տեսա, թե ինչպես կոտրվեցին VG գրասենյակի և կառավարության պատուհանները: Մարդիկ փողոցում արնահոսում էին»,-հաղորդել է տեղական ռադիոկայանի լրագրողը: Նշվել է նաև, որ Նորվեգիայի վարչապետը և նախարարները չեն տուժել: Իսկ մի քանի ժամ անց ոստիկանական համազգեստով մարդը կրակ էր բացել երիտասարդական ճամբարի ուղղությամբ:
Կատարվածի պատասխանատվությունը դեռևս ոչ-ոք չի ստանձնել: Ոստիկանությունը միջադեպը չի կապում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ, այլ հայտարարում է ձերբակալված աջ ծայրահեղականների մեղավորության մասին: