23/07/2011 11:38
Բելգիայում արգելել են փարանջա կրելը
Բելգիայում կիրակի օրվանից ուժի մեջ է մտնելու օրենք, ըստ որի արգելվում է հասարակական վայրերում փարանջայի կամ կանացի հագուստի այնպիսի տարրերի կրումը, որոնք ամբողջովին կամ նշանակալիորեն փակում են դեմքը: Խախտողներին այսուհետ սպառնում է մինչև 7 օր բանտարկություն և տուգանք 140 եվրոյի չափով: Տեղեկացնում է Վեստի.ռու-ն:
Նոր օրենքի «նպատակային լսարանը» մեծ չէ, տեղական ԶԼՄ-ների գնահատականով, Բելգիայում նման հագուստ է կրում ընդամենը 300 կին: Ավելի վաղ, օրենսդրական մակարդակով նման արգելք մտցրել է մեկ այլ եվրոպական երկիր` Ֆրանսիան, հաղորդում է Ռոսիա-24 հեռուստաընկերությունը: