26/07/2011 10:53
Հայաստանի շախմատի հավաքականը՝ աշխարհի չեմպիոն
Չինական Նինբոյում ընթանում են աշխարհի թիմային առաջնության վերջին 9-րդ տուրի հանդիպումները։ Առաջատար Հայաստանը մրցում էր Ուկրաինայի հետ։ Ասպարեզ էին դուրս եկել Վասիլի Իվանչուկ-Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան-Պավել Էլյանով, Զահար Եֆիմենկո-Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան-Ալեքսանդր Մոյսենկո զույգերը։
Ինչպես հայտնում է armsport.am-ը, բոլոր հանդիպումներն էլ ավարտեցին խաղաղ ելքով և Հայաստանն ապահովեց առաջին հորիզոնականը։ 10 հավաքականների պայքարում Հայաստանի ընտրանին 14 միավորով գրավեց առաջին հորիզոնականը։
Հայաստանի հավաքականի անցկացրած հանդիպումները.
1. Հայաստան-Իսրայել՝ 3.5։0.5
2. ԱՄՆ-Հայաստան՝ 2։2
3. Հայաստան-Ռուսաստան՝ 2։2
4. Հայաստան-Եգիպտոս՝ 3.5։0.5
5. Չինաստան-Հայաստան՝ 1.5։2.5
6. Հայաստան-Հնդկաստան՝ 2.5։1.5
7. Հունգարիա-Հայաստան՝ 1.5։2.5
8. Հայաստան-Ադրբեջան՝ 2։2
9. Հայաստան-Ուկրաինա՝ 2։2