27/07/2011 10:05
Հայաստանի շախմատի հավաքականն այսօր կվերադառնա Երևան
Չինական Նինբոյում ավարտված աշխարհի շախմատի թիմային առաջնությունում մոլորակի ուժեղագույնի կոչումը նվաճած հայ շախմատիստներն այսօր ուշ երեկոյան, ժամը 22։00-ին (տվյալը նորացված է) կվերադառնան Երևան: Սպասվում է, որ բազմաթիվ շախմատային երկրպագուներ «Զվարթնոց» օդանավակայանում կդիմավորեն մեր հերոսներին, ովքեր Նինբոյում ցուցադրեցին թիմային ոգի, անհատական շահերը մղեցին հետին պլան ու, գործելով որպես միասնական մեկ օրգանիզմ, հաջողության հասան այնպիսի ուժեղ մրցաշարում, ինչպիսին աշխարհի առաջնությունն է:
Շախմատային աշխարհի արքաներն են` Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան։