28/07/2011 11:09
Հայտնի է հարավկորեական «Բոինգ»-ի ընկնելու նախնական պատճառը
«Ասիանա Աիրլայնս» ընկերության բեռնատար ինքնաթիռ «Բոինգ-747-400»-ը, որն այսօր ավիավթարի է ենթարկվել Հարավային Կորեայի սահմանագծում` Չեդժու քաղաքի մոտ, կարող էր ընկնել ինքնաթիռում սկսված հրդեհի պատճառով:
Այս մասին տեղեկացնում է կորեական «Ռենխապ» լրատվամիջոցը:
«Ասիանա Աիրլայնս»-ի ներկայացուցչի և Հարավային Կորեայի տրանսպորտի նախարարի տեղեկացմամբ` կործանված ինքնաթիռը փոխադրել է նաև հեշտ բռնկվող նյութեր: