28/07/2011 10:19
Լոնդոնում ցուցադրել են հաջորդ օլիմպիադայի մեդալները
Լոնդոնում անցկացվելիք օլիմպիական խաղերից մեկ տարի առաջ արդեն արքայադուստր Աննայի մասնակցությամբ ցուցադրվել են «Օլիմպիադա 2012»-ի մեդալները:
Մեդալների վրա պատկերված է հունական հաղթանակի աստվածուհի Նիկան, ով լքում է Պարֆենոնին` Լոնդոն գալու համար, ուր կանցկացվեն հաջորդ օլիմպիական խաղերը:
«ԲիԲիՍի» -ի ռուսական ծառայության տեղեկացմամբ` երեկ հազարավոր մարդիկ էին հավաքվել Տրաֆալգարյան հրապարակում, ուր պաշտոնական արարողության ժամանակ երկրի վարչապետ Դեվիդ Քեմերոնը խոստացավ կազմակերպել պատմության մեջ ամենալավ խաղերը:
Արարողության ժամանակ ելույթ է ունեցել նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Ժակ Ռոգեն և Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, ովքեր երկրագնդի բնակիչներին հրավիրել են Օլիմպիադային մասնակցելու:
21-րդ ամառային օլիմպիական խաղերը բրիտանական մայրաքաղաքի պատմության մեջ կանցկացվեն 3-րդ անգամ 2012թ. հուլիսի 27-ից, իսկ առաջին անգամ Լոնդոնում անցկացվել են 1948թ.-ին: