28/07/2011 16:34
ԼՂՀ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` նվիրված Հանրապետության կապիտալ շինարարության և արտադրական ենթակառուցվածքների ոլորտներում կատարված աշխատանքներին և առաջիկա անելիքներին:
Զեկույցներով հանդես են եկել արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ` նախագահը կարևորել է այս ոլորտներում իրականացվող աշխատանքները` ընդգծելով դրանց պատշաճ և որակյալ կատարման անհրաժեշտությունը:
Այդ համատեքստում Բակո Սահակյանը նշել է նաև տարբեր գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև աշխատանքների համակարգման նպատակահարմարությունը` այն համարելով ծրագրերի հաջող իրականացման նախապայմաններից մեկը:
Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: