28/07/2011 18:42
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան շնորհավորել է հայ ըմբիշներին
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կոլեկտիվները հայ սամբիստների ու սամբո մարզաձևի երկրպագուների անունից ի սրտե շնորհավորում են Ռումինիայի Բուխարեստ քաղաքում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում բրոնզե մեդալ նվաճած Ռուդիկ Մկրտչյանին և պատվո ամենաբարձր պատվանդանին կանգնած ու մոլորակի չեմպիոն հռչակված Ռաֆիկ Մանուկյանին ու Նարեկ Խաչատրյանին:
«Անչափ ոգևորող է մեր մարզիկների հաջողությունը, պարտավորեցնող` ապագա մրցումներում նման բարձունք նվաճելու և Հայոց եռագույնը ի տես աշխարհի ծածանելու համար: Նոր հաղթանակների մաղթանքով և գործընկերոջ անկեղծ ձեռքսեղմումով` Հայաստանի սամբոյի ֆեդերացիա Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»,- ասված է ֆեդերացիայի տարծած հաղորդագրությունում: