29/07/2011 10:18
Բրեյվիկի զոհերի հստակ թիվը դեռևս անհայտ է
Նորվեգիայի ոստիկանությունը խոստովանել է, որ Ուտոյա կղզու երիտասարդական ճամբարում Անդերս Բրեյվիկի կողմից սպանվածների հստակ թիվը դեռևս հայտնի չէ:
Կղզում զոհվածների որոնողական աշխատանքները դադարեցված են, սակայն կղզու շուրջ ջրի փորձաքննությունը շարունակվում է, որտեղ նույնպես կարող են դիակներ հայտնաբերվել: Հաղորդում է «BBC»-ն:
Նշենք, որ այսօր Նորվեգիայի ոստիկանությունը Բրեյվիկին հարցաքննելու է երկրորդ անգամ: Առաջինի ժամանակ նա խոստովանել էր մեղքը և իր արարքն անվանել «սարսափելի, բայց անհրաժեշտ»: Մեղադրյալը, սակայն, հրաժարվել է խոստովանել ահաբեկչությունները` որպես հանցագործություն, հայտարարելով, որ ինքը փորձել է «ազդանշան տալ հանրությանը և փրկել Եվրոպան»: