29/07/2011 17:17
Մնդոյանցը կդառնա Ռուսաստանի մշակույթի նախարարի տեղակալ
ՌԴ Մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևի նոր տեղակալը կդառնա «Համակարգ» ԲՖԿ-ի փոխնախագահ Սերգեյ Մնդոյանցը:
Մնդոյանցը զբաղվելու է ինչպես այն հարցերով, որոնք մինչ այդ գտնվում էին լուծարված Ռուսաստանի մշակույթի պահպանության դաշնային ծառայության իրավասությունների ներքո, այնպես էլ նախարարության միջազգային գործունեությամբ:
Նշենք, որ 49-ամյա Սերգեյ Մնդոյանցը հայտնի ճարտարապետ Աշոտ Մնդոյանցի որդին է, ով Կրեմլի նիստերի պալատի համահեղինակն է:
Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարության մասին նոր որոշման համաձայն, որը ՌԴ կառավարությունը հաստատել է հուլիսի 20-ին, նախարար Ալեքսանդր Ավդեևի պետք է ունենա ևս մեկ տեղակալ: Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից մեկ շաբաթ հետո, սակայն որոշումը երեկ արդեն տեղադրվել էր կառավարության փաստաթղթերի ինտերնետ-բանկում: Այդ մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը` վկայակոչելով մշակույթի նախարարության և «Համակարգ» ԲՖԿ-ի իր աղբյուրներին: