29/07/2011 10:16
Ուկրաինայում հանքի պայթյունից 16 մարդ է զոհվել
Արտակարգ իրավիճակ Ուկրաինայում: Այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Լուգանսկի տարածաշրջանի «Սուխոդոլսկայա-վոստոչնայա» հանքում: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության` զոհվել է 16 հանքափոր: Եվս 2 հանքափորեր տարբեր աստիճանների այրվածքներով և կոտրվածքներով գտնվում են հիվանդանոցում, իսկ 10-ը` համարվում անհետ կորած: Ընդհանուր առմամբ հանքում աշխատել է 28 հանքափոր:
Պայթյունը տեղի է ունեցել 1 կմ խորության վրա: Պատճառները դեռևս անհայտ են: Որոնողափրկարարական աշխատանքներով զբաղվում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության 11 առանձին փրկարարական ծառայություն: Այս մասին հաղորդում է «Ռադիո Մայակ»-ը: