30/07/2011 14:55
Լեհաստանի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը հրաժարական է տվել. պատճառների մասին ոչինի հայտնի չէ: Վարկածներից մեկի համաձայն` Կլիխը հրաժարական է տվել Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու մահվան հանգամանքների վերաբերյալ զեկույցի հրապարակումից հետո:
Նշենք, որ Լեհաստանի պաշտպանության նոր նախարար կդառնա Ներքին գործերի նախարարի տեղակալ Տոմաշ Սեմոնյակը:
Իր հերթին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ հույս ունի, որ նոր նախարարի օրոք կուժեղանա անվտանգության ոլորտը:
Տ. Սեմոնյակը 2007 թ.-ից զբաղեցնում է Լեհաստանի ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ նա եղել է Պաշտպանության նախարարության մամլո քարտուղար և Վարշավայի փոխքաղաքապետ:
Հիշեցնենք, որ Լեհաստանի կառավարությունը հրապարակել է վերջնական զեկույցը` կապված նախագահ Լեխ Կաչինսկու Տու-154 ինքնաթիռի ավիավթարի հետ:
Զեկույցի մեջ նշվում են ոչ ճիշտ հաշվարկները և խախտումենրը, որը թույլ էին տվել լեհական և ռուսական կողմերը թռիչքի տարբեր փուլերում:
Մասնավորապես նշվում է, որ Լեհաստանում կառավարական օդաչուների պատրաստման ծրագիրը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին:
Բացի այդ նշվում է, որ թռիչքից առաջ նախագահական ինքնաթիռն անցել էր համապատասխան տեխնիկական զննություն, իսկ փորձագետները եկել են այն եզրակացության, որ «Սմոլենսկ-Սեվերնի» օդանավակայանի լուսավորության համակարգը անբավարար էր աշխատում:
Զեկույցի մեջ նշվում է նաև, որ «Սմոլենսկ-Սեվերնի» օդանավակայանը պատրաստ չէր ինքաթիռների ընդունմանը` օդային գործողությունների անվտանգության ապահովման տեսանկյունից:
Հիշեցնենք, որ Սմոլենսկի մոտ նախագահական Տու-154 ինքաթիռի վթարի հետևանքով զոհվել էին Լեհաստանի նախագահը և նրա տիկինը, ինչպես նաև 94 պաշտոնյա: Այդ մասին հաղորդում է delfi.lt կայքը: