30/07/2011 10:55
Նորվեգիայում զոհերի թիվն աճում է
Նորվեգիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 77-ի. հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը` հղում անելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվում էր 76 զոհի մասին:
«Բոլոր զոհերի ինքնությունը պարզվել է»,-հայտարարել է նորվեգական ոստիկանությունը: Հայտարարության մեջ, սակայն, նշվում է, որ այդ տվյալները վերջնական չեն, քանի որ որոնումները շարունակվում են:
Նշենք, որ Նորվեգիայում կրկնակի ահաբեկչությունն իրականացվել էր հուլիսի 22-ին: Առաջին պայթյունը որոտացել էր Օսլոյում, կառավարության շենքի մերձակայքում, իսկ մյուսը` Ուտոյա կղզում ոստիկանական համազգեստով տղամարդը կրակ էր բացել երիտասարդական ճամբարի ուղղությամբ: