30/07/2011 15:17
Վիետնամում փոթորիկի պատճառով տարհանվում է 300.000 մարդ
Վիետնամը տարհանում է մոտավորապես 300.000 մարդ` երկրի հյուսիսային առափնյա վայրերից արևադարձային Nock-ten փոթորիկի մոտեցման պատճառով:
Նգե Ան նահանգի արտակարգ իրավիճակների ներկայացուցիչը հայտնել էր, որ միայն առափնյա գյուղերից տեղական իշխանությունները սկսել են տարհանել 13,5 հազար մարդու, այն դեպքում, երբ Թանհ Հոա նահանգից արդեն իսկ տարհանվել է ավելի քան 30.000 մարդ:
Կանխատեսվում է, որ փոթորկիը կհասնի Վիետնամ շաբաթ երեկոյան, իսկ քամու արագությունը ժամում կլինի 102 կմ-ի:
Հիշեցնենք, որ Nock-ten փոթորիկի պատճառով Ֆիլիպիններում զոհվել է 41 մարդ, 26 մարդու ճակատագիրը դեռևս անհայտ է: Այս մասին հաղորդում է gazeta.ru կայքը: