03/08/2011 16:32
Մուբարաքը մերժել է իր նկատմամբ առաջադրված բոլոր մեղադրանքները
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը և նրա որդիները մերժել են իրենց նկատմամբ առաջադրված բոլոր մեղադրանքները:
Նշենք, որ Կահիրեի ոստիկանական ակադեմիայի շենքում սկսվել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նկատմամբ դատավարությունը:
Նրան մեղադրում են տարվա սկզբին ժողովրդական հուզումների ժամանակ ցուցարարներին գնդակահարելու հրաման տալու համար:
Բացի այդ, նախկին նախագահը մեղադրվում է նաև կոռուպցիայի և նախագահական լիազորությունները շահադիտական նպատակներով օգտագործելու համար:
Հիշեցնենք, որ Հոսնի Մուբարաքից բացի` դատապարտյալների աթոռին են նստել նաև նրա 2 որդիները` Գամալը և Ալյան, ինչպես նաև` Եգիպտոսի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլին և նրա մերձավոր օգնականները: Այս մասին հաղորդում է utro.ru կայքը: