09/08/2011 13:02
Կանադայից արտաքսվում են Լիբիան ներկայացնող բոլոր դիվանագետները
Կանադայի իշխանությունները երկրից արտաքսել են Լիբիան ներկայացնող բոլոր դիվանագետներին:
Դիվանագետներին տրվել է 5 օր, որպեսզի վերջիններս ազատեն Կանադայի մայրաքաղաք Օտտավայում գտնվող դեսպանատան շենքը և լքեն երկիրը:
Հատկանշական է, որ այս քայլով Կանդայի իշխանությունները, ըստ երևույթին, ևս մեկ անգամ ցանկանում են հաստատել լիբիացի զինյալներին իրենց աջակցությունը:
Հիշեցնենք, որ սույն տարվա փետրվար ամսին Լիբիայում սկսվեցին բողոքի զագվածային ցույցեր ավելի քան 40 տարի երկիրը ղեկավարող Մուամար Քադաֆիի դեմ, որոնք շատ արագ վերաճեցին քաղաքացիական պատերազմի: