09/08/2011 10:50
Լիբիական ընդդիմության կառավարությունը պաշտոնանակ է արվել
Լիբիական ընդդիմության կառավարությունը պաշտոնանակ է արվել:Այդպիսի որոշում է կայացրել Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը:
Ջալիլը հանձնարարել է Մահմուդ Ջիբրիլյուին, որը փաստորեն ընդդիմադիրների վարչապետն է, հավաքել կառավարության նոր կազմ:
Շատ փորձագետներ կարծում են, որ այդպիսի որոշման պատճառը ապստամբների զինված ուժերի գլխավոր հրամանատար Ա. Յունիսի սպանությունն է, որը տեղի էր ունեցել գրեթե 2 շաբաթ առաջ անհայտ պայմաններում:
Հիշեցնենք, որ 2011թ.-ի փետրվարին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, որը երկիրը բաժանել է երկու մասի` արևմուտքի, որտեղ կետրոնացել էին Քադաֆիի աջակիցները և արևելքի, որը վերահսկվում է ապստամբների կողմից:
2011թ.-ի մարտի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որը արգելում է Լիբիայի կառավարական ինքնաթիռներին Լիբիայի վրայով թռիչքներ իրականացնել, դրանից հետո լիբիական հակամարտությանը միջամտել է միջազգային կոալիցիան, որը սկսել է օդային հարվածներ հասցնել Լիբիայի ռազմական և արդյունաբերական օբյեկտներին, որոնք գտնվում էին Մ. Քադաֆիի ուժերի վերահսկողության տակ, իսկ որոշ ժամանակ անց կոալիցիայի հրամանատարությունը անցնում է ՆԱՏՕ-ին: Այդ մասին հաղորդում է ռբկ.ռու(rbc.ru) կայքը: