09/08/2011 12:11
Ստրոսս-Կանն այժմ պատասխան կտա նաև քաղաքացիական դատարանում
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանի դեմ, որը մեղադրվում է «Սոֆիտել» հյուրանոցի սպասուհու բռնաբարության փորձի մեջ, նոր հայց է ներկայացվել այժմ արդեն քաղաքացիական դատարան:
Ըստ փաստաբանների Նաֆիսսատու Դիալլոն փորձում է իր պատիվը պաշտպանել, այն դեպքում, երբ քրեական դատարանում հետաքննությունը չի կարողանում համաձայնության գալ գվինեացի 32-ամյա ներգաղթյալի ցուցմունքների վերաբերյալ:
Նոր մեղադրող հայցադիմումում Դիալլոն կրկնել է այն ամենը, ինչ հայտարարել էր մամուլին հուլիսի վերջին, առաջին անգամ մեկուկես ամսվա ընթացքում ելույթ ունենալով ԶԼՄ-ների առջև:
Նշենք, որ հայտնի ֆինանսիստ և Ֆրանսիայի նախագահի ընտրություններում չստացված նախագահի թեկնածու Դ. Ստրոսս-Կանը հերքում է բոլոր մեղադրանքները:
Հիշեցնենք, որ սեռական ոտնձգություների մեջ Ստրոսս-Կանին մեղադրում է նաև լրագրող Տրիստան Բանոնը, ինչպես նաև Air France ավիաընկերության 2 ուղեկցորդուհի միացել են այն կանանց ցուցակին, ովքեր ինչ որ բան ունեն ասելու Ստրոսս-Կանի պահվածքի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է «եվրոնյուզ»-ը(euronews.net):
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
21/09/2024 16:55