10/08/2011 10:22
ԱՄՆ-ն կպահանջի Բաշար ալ-Ասադի հրաժարականը
Միացյալ Նահանգները պատրաստվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հրաժարականի կոչ հղել: Այս մասին հաղորդում է CNN-ը` հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմին: Համապատասխան հայտարարությունը կարվի մոտ օրերին` ՄԱԿ-ի անդամ երկրների դիվանագետների հետ քննարկումից հետո:
Աղբյուրի տվյալներով` Ասադի հրաժարականի հարցը Վաշինգտոնում քննարկվում է արդեն մի քանի շաբաթ: Միաժամանակ Պետքարտուղարությունը կարծում է, որ նման որոշումներից դեռևս պետք է զերծ մնալ:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ «ցնցված է» սիրիական իշխանության գործողություններից և խոստացել էր հետագայում նույնպես ճնշում գործադրել Ասադի վարչակազմի վրա` հրաժարական պահանջելու նպատակով: Սակայն նշվում է, որ Ռուսաստանը և Չինաստանը, որոնք վետոյի իրավունք ունեն, դեմ են Օբամայի որոշմանը:
Հիշեցնենք, որ Սիրիայում նախագահի հրաժարակի պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են 2011թ-ի մարտից: