10/08/2011 10:26
Չիլիում օրինականացնում են միասեռականների ամուսնությունը
Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան մշակել է օրինագիծ, որը թույլ կտա համասեռամոլներին օրինականացնել իրենց կապը:
Եթե Կոնգրեսը հավանություն տա փաստաթղթին, ապա նրանք ամուսնությամբ կստանան նույն իրավունքները, ինչ ավանդական կողմնորոշմամբ մարդիկ:
Միասեռական շարժման ակտիվիստները պաշտպանում են այս նախաձեռնությունը, մինչդեռ իշխող կուսակցության պահպանողական պատգամավորները հրաժարվել են մասնակցել օրինագծի ստորագրման արարողությանը: Այս մասին հաղորդում է BBC-ն: