11/08/2011 16:37
Հայաստանը կմասնակցի 4 ձյուդոյիստով
Օգոստոսի 23-28-ը Փարիզում կայանալիք ձյուդոյի նախաօլիմպիական աշխարհի առաջնությունում Հայաստանի ընտրանին հանդես կգա ռումինացի մասնագետ Ադրիան Կրեոտորուի գլխավորությամբ:
Տղամարդկանց մրցումներում մեր երկիրը կներկայացնեն աշխարհի առաջնության մրցանակակիր Հովհաննես Դավթյանը (60 կգ) ու Եվրոպայի չեմպիոն, 66 կգ քաշային Արմեն Նազարյանը:
Կանանց պայքարին կներգրավվեն Գայանե Հարությունյանը (48 կգ) և Ժաննա Ստանկևիչը (57 կգ): Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը: