11/08/2011 14:26
Չիլիում բախումներ են տեղի ունեցել ուսանողների և ոստիկանների միջև
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում ուսանողական երթերի ընթացքում, որոնց մասնակիցները պահանջել են կրթական համակարգի բարեփոխումներ, բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ, որոնց հետևանքով ձերբակալվել են 273 ամենաակտիվ մասնակիցները, իսկ 23 ոստիկաններ ստացել են վնասվածքներ:
Անկարգությունները դադարեցնելու համար ոստիկաններն օգտագործել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Նշենք, որ Չիլիում`ամբողջ երկրի տարածքով ուսանողական ցույցեր են տեղի ունենում 2011թ.-ի օգոստոսի սկզբից, սակայն միայն հիմա են դրանք վերածվել անկարգությունների և ոստիկանների հետ բախումների:
Բողոքողները պահանջում են ԲՈՒՀ-երի բյուջեների ավելացում և անապահով ուսանողների աջակցության համակարգի փոփոխություն:
Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան հայտարարել է, որ կվերանայի ԲՈւՀ-երի ֆինանսավորման հարցը, իսկ ներքին գործերի նախարար Ռոդրիգո Խինցպետերը խնդրել է ուսանողական կազմակերպությունների ղեկավարներին հետ կանչել մարդկանց փողոցներից, քանի որ նրա կարծիքով իրենք չեն կարողանում վերահսկել ամբոխը:
Նշենք, որ ըստ ոստիկանության տվյալների միայն Սանտյագոյում ցույցերին մասնակցում է ավելի քան 75 հազար մարդ: Այդ մասին հաղորդում է ռբկ.ռու(rbc.ru) կայքը: