11/08/2011 12:06
Սիրիական բանակի սրորաբաժանումները հեռանում են Համա քաղաքից
Սիրիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այն զինվորական ստորաբաժանումները, որոնք ներգրավված էին Համա քաղաքում իրականացվող օպերացիայում, վերադառնում են իրենց մշտական տեղակայման վայրեր: Այս մասին հայտնում է «CNN»-ը`հղում անելով սիրիական «Սանա» գործակալությանը:
Մինչդեռ Սիրիայի իրավապաշտպանները հայտնել են, որ զրահատեխնիկան տեղափոխվել է Համա քաղաքի կենտրոնից դեպի արվարձաններ:
Հիշեցնենք, որ Համա քաղաքում զանգվածային հակակառավարական ցույցերին ի պատասխան, հուլիսի 31-ին քաղաք էին ուղղվել սիրիական բանակի ստորաբաժանումները և զրահատեխնիկան:
Իրավապաշտպանների տվյալներով Համա քաղաքում իրականացված գործողությունների արդյունքում օգոստոսի սկզբից մինչ այսօր զոհվել է ավելի քան 200 մարդ:
Զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Սիրիայում այդ բողոքի ալիքը սկիզբ է առել այս տարվա մարտից: Սիրիացի իրավապաշտպանների տվյալներով` իշխանության կողմից հակակառավարական ցույցերը ճնշելուն ուղված գործողությունների արդյունքում մինչ օրս զոհվել է ավելի քան 2000 մարդ: