11/08/2011 11:30
ԱՄՆ-ն ուժեղացրել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները
Միացյալ Նահանգները հայտարարել է Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին: Այդ հարվածի տակ են ընկնում Սիրիայի առևտրային խոշոր բանկը /Commercial Bank of Syria/ և հեռահաղորդակցության «Սիրիաթել» /Syriatel / ընկերությունը: Տեղեկացնում է «Լենտա.ռու» կայքը:
Իսկ սա նշանակում է, որ այս կառույցներից ստացված հաշիվները, որոնք պահվում են Միացյալ Նահանգների բանկերում, կսառեցվեն, իսկ ԱՄՆ քաղաքացիներին կարգելվի այդ կազմակերպությունների հետ որևէ համատեղ գործունեություն ծավալել:
ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «այս պատժամիջոցներն ուղղված են Սիրիայի ֆինանսական ենթակառուցվածքների դեմ, որոնք աջակցում են Բաշար Ասադին և նրա հակաօրինական գործողություներին»:
Հիշեցնենք, որ մայիս ամսին Վաշինգտոնն արդեն պատժամիջոցներ սահմանել էր սիրիական պետության մի շարք բարձրագույն պաշտոնյաների, այդ թվում նախագահի նկատմամբ: Վաշինգտոնը հայտարարել էր, որ նրանք առնչություն ունեն ընդդիմության ծավալած բողոքի ցույցերի հետ, որոնց արդյունքում մարդկային զոհեր եղան: