12/08/2011 10:53
ՌԴ-ն պետք է դադարեցնի զենքի վաճառքը Սիրիային
ՌԴ-ն պետք է դադարեցնի զենքի վաճառքը Սիրիային: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինտոնը:
Նա նշել է, որ անհրաժեշտ է դադարեցնել Բաշար Ասադի վարչակարգին զենքի մատակարարումը, որն օգտագործվում է սիրիական ժողովրդի ելույթները ճնշելու նպատակով:
Հ. Քլինտոնը կոչ է արել նաև Պեկինին և Դելիին նույնպես գնալ այդ քայլին, չնայած 2 երկրներն էլ հանդիսանում են սիրիական տնտեսությունում խոշոր ներդրողներ:
Այդ մասին հաղորդում է ռբկ.ռու(rbc.ru) կայքը: