12/08/2011 12:27
Սիրիական Քուսեիր քաղաքում 11 ցուցարար է զոհվել
Նախօրեին Սիրիա-լիբանանյան սահմանի մոտակայքում գտնվող Քուսեիր քաղաքում կառավարական զորքերի և ցուցարարների բախման արդյունքում զոհվել է 11 ցուցարար: Այս մասին հաղորդում է Ազատություն ռադիոկայանը` հղում անելով տեղի իրավապաշտպանների հաղորդած տեղեկություններին:
Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն, Սիրիայում հակակառավարական հուզումների կենտրոն համարվող Հոմս քաղաքում նախօրեին տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է ևս երեք ցուցարար:
Հիշեցնենք, որ Սիրիայի տարբեր շրջաններում արդեն տևական ժամանակ անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են երկրի նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը: