13/08/2011 10:39
«Ան-12» ինքնաթիռի վթարի վայրում հետազոտություները շարունակվում են
Քննչական կոմիտեի աշխատակիցները ժամանել են Մագադանի տարածաշրջանում «Ան-12» ինքնաթիռի վթարի վայր և սկսել ուսումնասիրությունները: Այնտեղ են գտնվում նաև Միջպետական ավիացիոն կոմիտեի ներկայացուցիչները: Հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Հիշեցնենք, որ «Ան-12» վթարի էր ենթարկվել օգոստոսի 9-ին և բոլոր 11 ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել էին: Ինքնաթիռի բեկորները, սև արկղերը և 2 ձայնագրիչները հայտնաբերվել էին մեկ օր անց: Արդյունքում պարզվել էր, որ ինքնաթիռի վերջին թռիչքի օրը տեխնիկական լուրջ խնդիրներ է ունեցել: