13/08/2011 14:47
Արսեն Վենգերը նույնպես կհեռանա «Արսենալից»
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր ընկերներին ասել է, որ առաջիկա մրցաշրջանն իր համար վերջինը կլինի այժմյան պաշտոնում: Այս մասին գրում է «Goal»-ը: Ֆրանսիացի մասնագետը տխրել է այն փաստից, որ թիմում իր ազդեցությունը նվազել է ամերիկացի գործարար Սթեն Կրյոնկեի գործողությունների պատճառով: Վերջինս, ի դեպ, արդեն տիրում է ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթին:
Ավելացնենք, որ մայիսին Վենգերը հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության հետ, իսկ ամռանը ոչ պաշտոնական բանակցություններ է վարել ֆրանսիական ՊՍԺ-ի նոր սեփականատերերի հետ: