15/08/2011 10:28
Բաշար Ասադին ոչինչ չի կանգնեցնում
Ո’չ միջազգային հանրության կոչերը, ո’չ էլ մուսուլմանների սուրբ Ռամադանը չեն կանգնեցնում Սիրիայի իշխանություններին:
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ` նախօրեին նավահանգստային Լաթաքիա քաղաքը, որը դարձել էր հակակառավարական ցույցերի կենտրոն, ուժեղ հարձակման է ենթարկվել:
«Ով համարձակվում է գլուխը պատուհանից դուրս հանել, հայտնվում է գնդակի սպառնալիքի տակ»,-հայտնել է գործակալության թղթակիցը: Իրավապահների տվյալներով` 23 մարդ զոհվել է:
Նշենք, որ շաբաթ Բարաք Օբաման և Դևիդ Քեմերոնը Սիրիայի իշխանություններից պահանջել էին դադարեցնել բռնությունները և հայտարարել էին, որ մոտ օրերը քննարկելու են Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ պատժամիջոցները: