15/08/2011 10:42
Լիբիացի ապստամբները գրոհել են Զավիա և Գարիան քաղաքաները
Լիբիացի ապստամբները հասել են Տրիպոլիին հարող ևս երկու քաղաքներ:
Մուամար Քադաֆին հեռուստատեսային ելույթի ժամանակ իր կողմնակիցներին կոչ է արել «պատրաստվել ճակատամարտի»: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Աղբյուրի համաձայն, մարտեր են ընթանում Տրիպոլիից 50 կմ հեռավորության վրա գտնվող Զավիա և 80 կմ դեպի հարավ գտնվող Գարիան քաղաքներում:
Հաղորդվում է, որ եթե ռազմավարական այս երկու կենտրոնները հայտնվեն ապստամբների ձեռքերում, ապա Լիբիայի մայրաքաղաքն ամբողջությամբ շրջափակման մեջ կլինի, նույնիսկ այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի զորքերը փակում են դեպի Տրիպոլի ծովային մուտքը:
Կառավարության մամլո քարտուղարը հայտարարել է, որ Զավիան և Գարիանը գտնվում են կառավարական ուժերի հսկողության տակ:
«Առա’ջ շարժվեք, հարձակվեք, վերցրեք զենքերը և ազատագրեք Լիբիան դավաճաններից ու ՆԱՏՕ-ից»,-իր հեռուստատեսային ելույթում ասել է Քադաֆին: