15/08/2011 10:39
Մեքսիկացիները պահանջում են փողոցներից հեռացնել զինվորականներին
Հազարից ավել մեքսիկացներ երթի են դուրս եկել Մեխիկոյի փողոցներ` պահանջելով փոխել թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարությունը:
Շատերի ձեռքին եղել են իրենց ազգականների լուսանկարները, որոնք թմրամիջոցների զոհ են դարձել:
Ակցիայի մասնակիցները կոչ են անում փողոցներից հեռացնել մեքսիկական բանակի զինվորներին, որոնց նախագահ Ֆելիպե Քալդերոնը ներգրավվել է թմրամիջոցների դեմ պայքարում:
Ցուցարարները կարծում են, որ նախագահի քաղաքականությունն արդարացաված չէ, և վերջին տարիներին զոհերի թիվը, բնավ, չի պակասել: