15/08/2011 11:35
Մուբարաքը կրկին դատարանի առաջ
Եգիպտոսի նախկին նախագահ Հ.Մուբարաքի և նրա տղաների գործով երկրորդ դատական լսումները տեղի կունենան այսօր` Կահիրեում:
Հիշեցնենք, որ առաջին լսումներն անցկացվել են օգոստոսի 3-ին: Վատ ինքնազգացողության պատճառով նրան դատարան էին բերել պատգարակի վրա:
Մուբարաքը մեղադրվում է հունվարին անցկացված ցույցերի մասնակիցներին կրակելու հրաման արձակելու, կաշառակերության, ինչպես նաև սպանություներ պատվիրելու համար:
«Երկրորդ լսումները չափազանց կարևոր են, քանի որ կտեսնենք ինչպես գլխավոր դատախազի, այնպես էլ ամբողջ դատարանի իրական մտադրությունները, որից անմիջապես պարզ կդառնա, թե որքանով է լուրջ դատավարությունը»,-կարծում է լիբերալ կուսակցության ղեկավար Այմար Նուրը:
Բոլոր հոդվածներով Մուբարաքին մեղավոր ճանաչելու դեպքում, նրան հնարավոր է մահապատժի ենթարկեն, իսկ տղաները կարող են ենթարկվել 25 տարվա ազատազրկման` կաշառակերության համար: Այս մասին հայտնում է «Euronews»/Եվրոնյուզ/-ը: