15/08/2011 11:57
Մումբայում մահացել է լեգենդար Ռաջ Կապուրի եղբայրը` Շամմի Կապուրը
Կապուր հնդկական կինոմատոգրաֆիայի նշանավոր ներկայացուցիչ, կինոդերասան և ռեժիսոր Շամմի Կապուրը մահացել է կիրակի առավոտյան: Հաղորդում է «Ռիա Նովոստին»` վկայակոչելով հնդկական հեռուստաընկերությանը:
Շամմի Կապուրը` որդին ազդեցիկ կինոմատոգրաֆիական կլանի` դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Պրիտխվարջ Կապուրի, և լեգենդար Ռաջ Կապուրի եղբայրը, մահացել է հնդկական Մումբայի հիվանդանոցում 79 տարեկան հասակում:
Շամմի Կապուրի մասնակցությամբ ֆիլմերը մեծ ժողովրդականություն էին վայելում ԽՍՀՄ-ում, հայտնի ֆիլմերի շարքում են «Սիրո ուժը» և «Ամենակարողը»: Նա նաև խաղացել է «Սև արքայազն Աջուբան» խորհրդա-հնդկական ֆիլմում:
Շամմի Կապուրը ծնվել է 1931թ.-ի հոկտեմբերի 21-ին Բոմբեյում:
1948-1952թ.-ին աշխատել է հոր «Prithvi Theatres» թատրոնում, այնուհետև նկարահանվել է ֆիլմերում: Նրա առաջին մեծ հաջողությունը «Միայն դու» ֆիլմից հետո էր: յս մասին տեղեկացնում է «Նյուզռու.քոմ»-ը: