15/08/2011 14:57
Իսպանիան պատրաստ է Բաշար Ասադին ապաստան տրամադրել
Իսպանիայի կառավարությունը պատրաստ է ապաստան տրամադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Այդ մասին հաղորդում է ռոսբալտ.ռու(rosbalt.ru) կայքը:
Հաղորդվում է, որ Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի վստահված անձ Բեռնարդինո Լեոնը գաղտնի առաքելությամբ այցելել է Սիրիա:
Նա հանդիպումներ է ունեցել բարձրագույն պաշտոնական անձանց, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ` առաջարկելով նրանց Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված կոնֆերանս անցկացնել Մադրիդում:
Սապատերոն իր բանագնացի միջոցով փոխանցել է Բ. Ասադին, որ անհրաժեշտ է դադարեցնել բռնությունները և ստեղծել անցումային կառավարություն ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Սակայն Լեոնը խոստովանել է, որ իր առաքելությունը ձախողվել է:
Հաղորդվում է սակայն, որ Ասադի վարչակարգի անկման դեպքում, Իսպանիան պատրաստ է ընդունել Սիրիայի նախագահին: