16/08/2011 10:30
Համաշխարհային շուկայում տեղի է ունեցել մթերքի 30 % գնաճ
Համաշխարհային բանկը հայտարարում է, որ աշխարհում սննդամթերքի բարձր գները վտանգավոր դրություն են ստեղծում զարգացող երկրներում, որտեղ կա սովի սպառնալիք և չի բավարարում խմելու ջուրը: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
Չնայած այն բանին, որ փետրվարից այս կողմ գները փոքր-ինչ նվազել են, այնուամենայնիվ, նախորդ տարվա համեմատ միջինից բարձր են 30 %-ով, ասված է բանկի հաշվետվության մեջ:
Որոշ մթերքների արժեքն աճել է ավելի քան 50 %-ով, եգիպտացորենինը` 54 %-ով, իսկ ցորենինը` 55%-ով:
Համաշխարհային բանկը մտահոգված է նաև պահուստային ֆոնդի ոչ մեծ քանակությամբ: Այս հանգամանքը, փորձագետների կարծիքով, շուկայում անկայուն վիճակ է ստեղծում և նպաստում գների բարձրացմանը: