16/08/2011 14:54
Ռոբերտ Հովհաննիսյանը` աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Հայաստանի չեմպիոն, Հայաստանի հավաքականի կազմում` աշխարհի չեմպիոն, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն աշխարհի մինչև 20 տարեկանների շախմատի առաջնությունում բաժանեց 1-2-րդ տեղերը և լրացուցիչ ցուցանիշներով արժանացավ արծաթե մեդալի: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Ավելացնենք, որ Ռոբերտ Հովհաննիսյանը վերջին տուրում միավորը կիսեց Դուրարբեյլիի հետ և իր միավորների քանակը հասցրեց 10,5-ի: Սամվել Տեր-Սահակյանը 8,5 միավոր արդյունքով զբաղեցրեց 9-րդ տեղը: