17/08/2011 12:08
Իրանը համաձայնել է «Լավրովի պլանի» դրույթներին
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ընդունել է Իրանի ատոմային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի առաջարկը: Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը` հղում անելով Իրանի նախագահի վարչակազմի տարարծած հայտարարության վրա:
Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն, Իրանի առաջնորդն այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպման ժամանակ:
Մասնավորապես Իրանի ղեկավարությունը համաձայնել է ընդունել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից ներկայացված այսպես կոչված «Լավրովի պլանի» դրույթները, որոնք նախատեսում են իրանական ատոմային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսմանը զուգահեռ՝ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների աստիճանական վերացում: