17/08/2011 11:32
Մահացել է Ղրիմի վարչապետ Վասիլի Ջարտը
Այս գիշեր Ուկրաինայում հանկարծամահ է եղել Ղրիմի ինքնավար հանրապետության վարչապետ Վասիլի Ջարտը: Նա 53 տարեկան էր:
Վարչապետի մամուլի խոսնակ Վիոլետա Լիսինան «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ հրաժեշտի արարողությունը կլինի հինգշաբթի օրը Մակեևկում, որտեղ Ջարտը երկար ժամանակ քաղաքապետ էր:
Հիշեցնենք, որ Ջարտը Ղրիմի կառավարության ղեկավար էր 2010-ից է: Այս տարվա հուլիսի 18-ից նա գտնվում էր արձակուրդում: