17/08/2011 10:38
Ստրոսս-Կանի գործով ԶԼՄ-ները հրապարակել են «բժշկական արդյունքները»
Ֆրանսիական «L'Express» շաբաթաթերթը հրապարակել է Նաֆիսատու Դիալլոյի «բժշկական հետազոտության արդյունքները», ով բռնաբարության մեջ է մեղադրում ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանին:
Հոդվածը հրապարակվել է օգոստոսի 16-ի համարում: Տեքստում կա «Հասցված վնասվածքների պատճառը` հարձակում» արտահայտությունը:
Դիալլոյի փաստաբանները պնդում են, որ հրապարակված բժշկական զեկույցը հաստատում է իրենց պատվիրատուի ճշմարտացիությունը:
Ստրոսս-Կանի պաշտպաններն իրենց հերթին ընդգծել են, որ զեկույցը կազմված է միայն Դիալլոյի խոսքերի հիման վրա: